Միջազգային

ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Տյումենի մարզի Ուպորովսկի շրջանի ութ բնակավայրերում, ներառյալ շրջկենտրոնը, սկսվել է բնակիչների տարհանումը՝ Տոբոլ գետում առաջացած ջրհեղեղի սպառնալիքի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ կառավարության տեղեկատվական կենտրոնի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ բնակիչները տեղափոխվում են ժամանակավոր տեղաբաշխման կետեր: Նրանց առաջարկվել է իրենց հետ վերցնել փաստաթղթերը, իրերը և դեղեր:

Ապրիլի 17-ին Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մորը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Տոբոլ գետի ջուրը դեռ չի մոտեցել բնակավայրերին, սակայն սպասվում է, որ առաջիկա օրերին տեղ կհասնի Կուրգանի մարզից եկող ալիքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում