Միջազգային

Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի և Իրանի վրա ճնշման հարցը

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի և Իրանի վրա ճնշման հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը տարածաշրջանում տիրող իրադրությունը քննարկել է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի պաշտոնակիցներ Դևիդ Քեմերոնի և Անալենա Բերբոքի հետ, որոնք այցով ժամանել են Իսրայել։ Հանդիպման ընթացքում Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման վրա ճնշման ուժեղացման և Իրանի դեմ պատժամիջոցների խստացման կարևորության մասին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

592641.jpg (49 KB)

Ինչպես նշված է հանդիպման արդյունքների հայտարարության մեջ, Կացը Քեմերոնի և Բերբոքի հետ կայացած զրույցում ընդգծել է հետագա միջազգային ճնշման կարևորությունը՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր առևանգվածների ազատման արձակումը:

Խոսելով Իսրայելին Իրանի հարվածի մասին՝ Կացն ընդգծել է, որ իր երկիրն «իրավունք ունի արձագանքելու» այդ հարձակմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում