Միջազգային

Չեխիայի նախաձեռնությունը հնարավորություն է տվել 500 հազար արկ հավաքել Կիևի համար

1 րոպեի ընթերցում

Չեխիայի նախաձեռնությունը հնարավորություն է տվել 500 հազար արկ հավաքել Կիևի համար

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի համար արկեր գնելու չեխական նախաձեռնությունը հնարավորություն է տվել 500 հազար միավոր զինամթերք կուտակել։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Պլանը, որտեղ Չեխիան որպես միջնորդ է հանդես գալիս ԵՄ-ի սահմաններից դուրս արկերի գնման հարցում, հնարավորություն է տվել ապահովել 500 հազար միավորի առաքումը»,-հաղորդում է Bloomberg-ը։

Փետրվարին անվտանգության շուրջ անցկացված Մյունխենի խորհրդաժողովում Չեխիայի նախագահ Պետր Պավելը վստահեցրել է, որ Պրահան տվյալներ ունի Կիևին մի քանի շաբաթվա ընթացքում 155 մմ տրամաչափի 500 հազար արկ և 122 մմ տրամաչափի 300 հազար արկ մատակարարելու հնարավորության մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում