Formula VC-ն ներդում է կատարել Audigo Labs ստարտափում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել հայ հիմնադիր ունեցող Audigo Labs ստարտափում, որը թույ է տալիս հեշտությամբ ստեղծել բջջային աուդիո և վիդեո ֆայլեր, ներառյալ հետևյալ գործընթացները․ ձայնագրում, ուղիղ հեռարձակում, համագործակցություն մի քանի օգտատերերի հետ, խմբագրում և տարածում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում թվով 17-րդ ստարտափն է։

Audigo Labs-ն առաջարկում է միասնական պատուհան ժամանակակից ստեղծագործողների համար, ովքեր ցանկանում են ստեղծել հիանալի ձայնային աուդիո և վիդեո բովանդակություն՝ ցանկացած պահի, ցանկացած վայրում:

«Audigo Labs-ը հեղափոխում է ժամանակակից ստեղծագործողների կողմից աուդիո և վիդեո բովանդակություն ստեղծելու եղանակները: Մենք ոգևորությամբ աջակցում ենք ստարտափի նորարարական մոտեցմանը՝ բջջային տարբերակով բովանդակություն ստեղծելու հարցում»,- նշել է Formula VC վենչուրային հիմնադրամի գլխավոր գործընկեր Կարեն Վարդանյանը:

Formula VC վենչուրային ֆոնդը աջակցում է վաղ փուլում գտնվող տաղանդավոր և նորարար թիմերին: Ֆոնդի նպատակը մեկն է. սատարել ստարտափներին մասնագիտական ցանցով և ռեսուրսներով նրանց աճի կարևոր փուլերում, որպեսզի նրանք գլոբալ մակարդակում դառնան առաջատարներ իրենց ոլորտներում: Ընդհանուր առմամբ Formula VC-ն 3 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել հայկական ստարտափներում։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում