Միջազգային

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները գրեթե սառեցված են. NBC News

1 րոպեի ընթերցում

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները գրեթե սառեցված են. NBC News

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի պատանդների ազատ արձակման և հրադադարի շուրջ բանակցություններն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև գրեթե սառեցված են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ամերիկյան NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին իրազեկ դիվանագետի:

«Այս պահին հրադադարի և ՀԱՄԱՍ շարժման կողմից իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները գրեթե սառեցված են,- հաղորդել է հեռուստաալիքը։

Նշվում է, որ բանակցությունները փակուղի են մտել Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում