ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքանակ է հասցրել Գազայի հատված
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները օդային ճանապարհով հումանիտար օգնության հերթական խմբաքանակն է հասցրել Գազայի հատված։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունն ապրիլի 16-ին իրականացրել է մարդասիրական օգնության օդային փոխադրում Գազայի հյուսիսային մաս՝ շարունակվող հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար», - ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է հրամանատարության X-ի էջում: