Միջազգային

Դուբայի օդանավակայանը 45 չվերթ Է չեղարկել

1 րոպեի ընթերցում

Դուբայի օդանավակայանը 45 չվերթ Է չեղարկել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է ժամանող և մեկնող 45 չվերթ ԱՄԷ-ում հորդառատ անձրևների պատճառով: «Արմենպրես»-ի փախանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով օդանավակայանի վարչակազմի հայտարարությունը:

«Ընդհանուր առմամբ, այս առավոտ 21 մեկնող և 24 ժամանող չվերթներ չեղարկվել են, ևս երեքը տեղափոխվել են հարևան այլ օդանավակայաններ», -ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ցերեկը օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է 25 րոպեով, սակայն հետո վերսկսվել է: Ըստ աղբյուրի՝ դեպի օդանավակայան տանող ճանապարհները հեղեղվել են:

Արաբական Միացյալ Էմիրություններում հորդառատ անձրևները հանգեցրել են բազմաթիվ ճանապարհների հեղեղման: Ուժեղ տեղումները սկսել են ապրիլի 15-ին, հաջորդ օրը սկսվել է վատ եղանակի երկրորդ ալիքը: Բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ իրենց տներում: Պետծառայողներին խնդրել են աշխատել տնից, դպրոցներն անցել են առցանց ուսուցման: Հատկապես հորդառատ անձրևներից տուժել է Դուբայը: Առատ տեղումների պատճառով այս պահին էմիրության որոշ փողոցներով երթևեկությունն անհնար է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում