Միջազգային

Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը

1 րոպեի ընթերցում

Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում մեկնարկում է ինտենսիվ զորավարժությունների շարք, որին կմասնակցի ավելի քան 20 հազար զինվորականներ, հազարավոր ռազմական տեխնիկա:

«Արմենպրես»-ի փախանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով՝ լիտվական բանակի հրամանատար Վալդեմարաս Ռուպշիսի հայտարարությունը:

«Ինչպես հավաքական պաշտպանության զորավարժությունների, այնպես էլ մեր ազգային զորավարժությունների ինտենսիվությունն այս գարնանը շատ բարձր է: Մոտավոր հաշվարկներով՝ զորավարժություններին կմասնակցի մոտ 20 հազար լիտվացի զինվորական, ինչպես նաև դաշնակից ուժեր», -ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում