ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Լյուքսեմբուրգում ապրիլի 22-ին պաշտպանության նախարարների մասնակցությամբ կքննարկի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման հարցը: «Արմենպրես»-ի փախանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոնի հայտարարությունը:

«Մենք լիովին գիտակցում ենք Ուկրաինայի կարիքները և մենք փորձում ենք բավարարել այդ կարիքները այն ամենով, ինչ կարող են մատակարարել անդամ պետությունները: Բայց, ի վերջո, անդամ պետությունները պետք է որոշեն, թե ինչ և երբ նրանք կարող են ուղարկել Ուկրաինային», -ասել է Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ անդամ պետություններն անում են ամենը, որպեսզի օգնեն Ուկրաինային պաշտպանվել: Նա նշել է, որ այդ աննախադեպ օգնությունը երրորդ տարին անընդմեջ ցուցաբերվում է: Ընդ որում, Ստանոն կոչ է արել զուգահեռներ չանցկացնել Իսրայելի վրա Իրանի հարձակման և Ուկրաինայի իրադարձությունների միջև:

ԵՄ Խորհրդի կայքում հաղորդվում է, որ ԱԳ նախարարները ապրիլի 22-ին կքննարկեն ուկրաինական իրավիճակը՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ տեսակոնֆերանսի միջոցով կարծիքների ոչ պաշտոնական փոխանակումից հետո: «Հետագա քննարկումները տեղի կունենան ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ներկայությամբ՝ համատեղ նիստում», - ասված է հայտարարության մեջ:

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը