Միջազգային

Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան ամրապնդում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և մտադիր է դա շարունակել ապագայում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության հրապարակած ամենամյա զեկույցում։

«Ճապոնիան կամրապնդի ռազմավարական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որի հետ կիսում է հիմնարար արժեքներ և ռազմավարական շահեր», - նշված է փաստաթղթում։

Վերջին տարիներին Ճապոնիան ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Ճապոնիայի արչապետ Ֆումիո Կիսիդան արդեն երկու անգամ մասնակցել է դաշինքի գագաթնաժողովներին։ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գործում է Ճապոնիայի մշտական ներկ​​այացուցչությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում