Միջազգային

ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում կարծում են, որ Իսրայելի հնարավոր պատասխանն իրանական հարվածներին մասշտաբային չի լինի․ իսրայելցիները կգրոհեն Իրանի սահմաններից դուրս գտնվող իրանական ուժերի ու նրանց հարակից խմբավորումների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է NBC News-ը:

«ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչները կարծում են, որ Իսրայելի պատասխանը կլինի սահմանափակ: Ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն հարվածներ Իրանի սահմաններից դուրս գտնվող իրանական զինված ուժերի և Թեհրանի աջակցությունը վայելող խմբավորումների ուղղությամբ»,- նշում է NBC News-ը։

Հեռուստաալիքը հավելում է, որ նման գնահատականները հիմնված են ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների միջև խորհրդատվությունների արդյունքների վրա։

Իսրայելցիներն ամերիկացիներին հայտնել են Իրանի հարձակմանը պատասխան պատրաստելու մասին, սակայն չեն հայտնել, թե երբ ու ինչպիսին է լինելու այդ պատասխանը։

Ապրիլի 14-ի գիշերը Իրանն ԱԹՍ-ներով և հրթիռներով հարձակում էր իրականացրել Իսրայելի դեմ՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի։

Իսրայելի պաշտպանության բանակում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 350 անօդաչու թռչող սարք ու հրթիռ։ Դրանց մեծ մասը ոչնչացվել է երկրի օդային տարածքից դուրս`Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ուժերի կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում