Միջազգային

Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր

1 րոպեի ընթերցում

Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա Ալ Սուդանին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Վաշինգտոնում քննարկել են երկկողմ հարաբերությունների երկարաժամկետ զարգացման շրջանակ ստեղծելու հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Տելեգրամ»-ի պաշտոնական ալիքում։

«Հանդիպմանը, որը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի նստավայրում, քննարկվել են երկարաժամկետ երկկողմ հարաբերությունների հիմքերը դնելու, ռազմավարական շրջանակային համաձայնագրի վերակենդանացման մասին և այլ հարցեր»,- ասվում է տեքստում։

Ըստ հաղորդագրության՝ Իրաքի վարչապետը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ռազմավարական շրջանակային համաձայնագիրը ճանապարհային քարտեզ է Իրաքի և ԱՄՆ-ի միջև ապագա հարաբերությունների զարգացման համար:

Կողմերը քննարկել են նաև մի շարք տնտեսական ասպեկտներ և ներդրումային հնարավորություններ ամերիկյան ընկերությունների համար, հատկապես էներգետիկ ոլորտում, ինչպես նաև իրաքյան մասնավոր հատվածի հետ գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում