Միջազգային

ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների վարչակազմը հավատարիմ է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնության ձեռքբերմանը, որը կհանգեցնի պաղեստինյան արմատական «​​ՀԱՄԱՍ» շարժման կողմից պատանդների ազատ արձակմանը և կկանխի հակամարտության սրումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա Ալ Սուդանիի հետ Սպիտակ տանը բանակցություններից առաջ։

«Միացյալ Նահանգները հավատարիմ է հրադադարի հասնելու իր գաղափարին, որը պատանդներին տուն կբերի և թույլ չի տա, որ հակամարտությունը սրվի», - ամերիկացի առաջնորդի խոսքերը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում