Միջազգային

Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է կանխել Իրանի և Իսրայելի միջև էսկալացիան

1 րոպեի ընթերցում

Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է կանխել Իրանի և Իսրայելի միջև էսկալացիան

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում Մերձավոր Արևելքում՝ փորձելով կանխել Իրանի և Իսրայելի միջև լարվածության հետագա սրումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Բլինքենը հայտարարել է Իրաքի փոխվարչապետ Մուհամմեդ Թամիմի հետ հանդիպմանը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ վերջին 36 ժամվա ընթացքում դիվանագիտական պատասխանի շուրջ համակարգման աշխատանքներ են իրականացվում՝ փորձելով կանխել էսկալացիան:

Նա նշել է, որ սերտ կապի մեջ եմ տարածաշրջանի գործընկերների հետ, ինչը շարունակական է լինելու նաև առաջիկայում։

«Մենք չենք ձգտում էսկալացիայի: Այնուամենայնիվ, մենք կշարունակենք աջակցել Իսրայելի պաշտպանությանը և պաշտպանել մեր անձնակազմին տարածաշրջանում»,- հավելել է Բլինքենը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում