Իսրայելում հայտարարել են, որ կպահպանեն պաշտպանվելու իրենց իրավունքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը դիտարկում է իր հաջորդ քայլերը անցած շաբաթվա վերջին Իրանի պատասխան հարձակումից հետո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ամերիկյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսրայելի կառավարության խոսնակ Ավի Հայմանը՝ հավելելով, որ Իսրայելը, որպես ինքնիշխան պետություն, կպահպանի իրեն պաշտպանելու իրավունքը աննախադեպ հարձակումից հետո։
Հայմանը ընդգծել է, որ Իսրայելի ղեկավարությունը գնահատում է Իրանին հնարավոր պատասխանի շուրջ ստեղծված իրավիճակը և կգործի համապատասխանաբար։