Թվայնացման օրակարգի համար ԲՏԱ նախարարությունը 10 մլրդ դրամ է ստացել. նախարար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թվայնացման ոլորտում մի քանի դերակատար է ներգրավված, իսկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է քաղաքականության մշակողը, բայց ոչ իրականացնողը: Բացառապես թվայնացման օրակարգի համար նախարարությունը 10 մլրդ դրամ է ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում։

«Կա նաև Թվայնացման գործակալություն, որտեղ ներգրավված են մասնագիտական բարձր կարողություններ, և Գործակալությունն աջակցում է Նախարարությանը նաև քաղաքականության մշակման հարցում: Կա նաև Թվայնացման խորհուրդ, որը գործում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ: Բյուջեն ևս ԲՏԱՆ-ում է այս պահին, 10 մլրդ դրամ ենք ստացել բացառապես թվայնացման օրակարգի համար»,- ներկայացրեց նախարարը:

Նրա խոսքով՝ շրջանառվել է Կիբեռանվտանգության մասին օրենքի նախագիծը: Օրենքի նպատակն է ՀՀ-ում կենսական նշանակություն ունեցող ծառայությունների մատուցման համար կիրառվող տեղեկատվական համակարգերում և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում կիբեռանվտանգ միջավայրի ստեղծումը:

«Նախագծի ընդունմամբ իրավական հիմք ենք ստեղծում կիբեռանվտանգության մարտահրավերներին, կիբեռմիջադեպերին արձագանքելու, կիբեռանվտանգության ապահովման ուժեղացման, կիբեռվարժանքների իրականացման, հասարակության լայն շրջանակների իրազեկման և կիբեռգրագիտության մակարդակի բարձրացման համար: Կարծում ենք, որ նախագիծը, կամ՝ որոշումը կընդունվի մինչև այս տարվա առաջին կիսամյակի ավարտ»,- տեղեկացրեց նա:

Հայրապետյանը նշեց՝ տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու տեղեկատվության ազատության և հանրային տեղեկությունների մասին օրենքի նախագիծը, որի նպատակն է բաց տվյալների քաղաքականության իրականացման միջոցով որակյալ և արդյունավետ ծառայությունների մատուցումը: Քննարկման արդյունքում որոշվել է առանձնացնել օրենքների նախագծերը միմյանցից՝ Տեղեկատվության ազատության մասին և Հանրային տեղեկությունների մասին օրենքի նախագծերի:

«Մեկնարկել են «Ամպային առաջինը» (Cloud First) քաղաքականության մշակման, ներդրման և դրա իրավական հիմքերի ստեղծման աշխատանքները: Սա մեզ համար սպասված նախաձեռնություն է: Գաղտնիք չէ, որ Կառավարությունը, ԲՏԱՆ-ը բազմաթիվ միջազգային գործընկերների հետ, այնպիսիք՝ ինչպիսին է Ամազոն Վեբ Սերվիսը, քննարկում են ամպային լուծումների հնարավորությունը, և այստեղ մենք կատարում ենք մեր տնային աշխատանքը: Որոշման ընդունմամբ մենք տեղեկատվական համակարգերի տվյալների և տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն ակնկալում ենք, որ կխրախուսենք տարբեր գերատեսչություններին կիրառել ամպային լուծումներ, ինչը կնպաստի ՀՀ տեխնոլոգիական ենթակառուցվածքի արդիականացմանը և առաջխաղացմանը: Անցումը ամպային ծառայության հնարավորություն կտա հրաժարվել ավանդական և մեծածավալ ռեսուրսներ պահանջող սերվերային տնտեսություններից»,- եզրափակեց Հայրապետյանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում