Միջազգային

ԵՄ-ն զգալիորեն մեծացրել է շփումներն Իրանի հետ՝ տարածաշրջանում էսկալացիան կանխելու համար. FT

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն զգալիորեն մեծացրել է շփումներն Իրանի հետ՝ տարածաշրջանում էսկալացիան կանխելու համար. FT

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն ակտիվացրել է Իրանի հետ փոխգործակցությունը Մերձավոր Արևելքում էսկալացիան կանխելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաների։

Նշվում է, որ վերջին օրերին Բրյուսելի և Թեհրանի միջև եղել են բազմաթիվ շփումներ, որոնց նպատակը տարածաշրջանում էսկալացիան կանխելն է։

Մասնավորապես, ինչպես գրում է FT-ն, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը զրույց է ունեցել Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ՝ նշելով, որ անհրաժեշտ է «խուսափել հետագա էսկալացիայից»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում