ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի զինվորականները կառավարությանն են ներկայացրել Իրանի գրոհին պատասխանելու տարբերակներ, վերջնական որոշումը կընդունվի առաջիկա օրերին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) ներկայացուցիչ Փիթեր Լեռներին։
Ինչպես հաղորդել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատակազմը, ռազմական կաբինետն ապրիլի 14-ին նիստ է անցկացրել, որի ընթացքում մի քանի ժամ շարունակ քննարկվել են Թեհրանի հարձակմանը պատասխան գործողությունների մի քանի տարբերակներ։