Միջազգային

Մերձավոր Արևելքը պետք է «ետ կանգնի անդունդի եզրից». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

1 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքը պետք է «ետ կանգնի անդունդի եզրից». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի բնակիչները բախվել են ավերիչ լայնամասշտաբ հակամարտության իրական վտանգի: Այս մասին նա ասել է կիրակի օրը՝ ապրիլի 14-ին, համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Գուտերեշը կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում բոլոր շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցության համար, որպեսզի թույլ չտա հետագա էսկալացում»,-ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Նա նաև հայտարարել է Գազայի հատվածում անհապաղ մարդասիրական հրադադարի, ՀԱՄԱՍ արմատական ​​իսլամական ​​շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակման և հումանիտար օգնության անխոչընդոտ առաքման անհրաժեշտության մասին: «Ո’չ տարածաշրջանը, ո’չ աշխարհը չեն կարող իրենց թույլ տալ էլ ավելի մեծ պատերազմ»,-եզրափակել է Գուտերեշը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում