Միջազգային

Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) թիկունքի հրամանատարությունը չեղարկել է հասարակական սահմանափակումները, որոնք մտցվել էին Իրանի գրոհի կապակցությամբ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Այս փոփոխությունների շրջանակներում որոշվել է վերականգնել կրթական գործունեությունը ողջ Իսրայելում»,-ասվում է Իսրայելի զինվորականների Telegram ալիքում զետեղված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հյուսիսային սահմանի շրջաններում և Գազայի հատվածին մոտ գտնվող համայնքներում կվերսկսվեն կրթական միջոցառումները, սակայն՝ սահմանափակումներով։

Հրահանգը վերաբերում է նաև մանկապարտեզներին, համալսարաններին, դպրոցական էքսկուրսիաներին և ճամբարներին:

Բացի այդ, հանվում է հազարից ավելի մարդկանց ներկայությամբ հավաքների սահմանափակումը։

Իրանը լույս ապրիլի 14-ի գիշերը գրոհել է Իսրայելի վրա՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ վերջերս իրականացված ավիահարվածի։

Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ Իրանը առնվազն 200 հրթիռ և անօդաչու թռչող սարք է արձակել իսրայելական տարածքի ուղղությամբ, որոնցից շատերը կալանվել են ՀՕՊ-ի ուժերի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում