Միջազգային

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Իրանի գործողություններից հետո Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման կապակցությամբ և կարգավորման կոչ արել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Vaticannews-ը տեղեկացնում է, որ այս մասին Հռոմի պապն ասել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին ավանդական կիրակնօրյա քարոզից հետո

Նա նշել է, որ աղոթքով և մտահոգությամբ է հետևում Մերձավոր Արևելքի հաղորդագրություններին, որտեղ իրավիճակն Իսրայելում վատթարացել է Իրանի գործողությունների պատճառով: «Սրտագին կոչ եմ ուղղում դադարեցնելու ցանկացած գործողություն, որ կարող է խթանել բռնության մի պարույր՝ Մերձաւոր Արևելքը ավելի մեծ պատերազմական հակամարտությն մեջ ներքաշելու վտանգով»,- ասել է նա՝ հավելելով, որ ոչ ոք չպետք է սպառնա մյուսի գոյությանը, բոլոր երկրները պետք է հանդես գան խաղաղության օգտին և օգնեն իսրայելցիներին և պաղեստինցիներին ապրել երկու պետություններում՝ կողք կողքի և խաղաղ պայմաններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում