Միջազգային

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ շարունակել գործողություններն Իսրայելի դեմ

1 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ շարունակել գործողություններն Իսրայելի դեմ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Այս մասին Աբդոլահիանը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Օրինական պաշտպանության իրավունքի իրացումը ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հանդեպ»,- գրել է Իրանի արտգործնախարարը:

Իրանը լույս ապրիլի 14-ի գիշերը հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ գրոհ է իրականացրել Իսրայելի դեմ՝ ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի մահաբեր օդային հարձակման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում