ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիան մոտ ժամանակներս սեփական պաշարներից Ուկրաինային կուղարկի ևս մեկ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է գերմանական DPA-ը՝ վկայակոչելով Գերմանիայի պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Գերմանիայի կողմից Ուկրաինային արդեն տրամադրվել է 2 Patriot ՀՕՊ համակարգ: