Մահացել է հանրահայտ դիզայներ Ռոբերտո Կավալին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 83 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ դիզայներ Ռոբերտո Կավալին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է BBC-ն։
Ըստ աղբյուրի` դիզայները երկար ժամանակ հիվանդ էր։
Նորաձևության աշխարհում Կավալին ճանաչման է հասել իր չկրկնվող, վառ ոճով։
Կավալին ծնվել է 1940 թվականին Ֆլորենցիայում։ Նա ընդունվել է Արվեստի ակադեմիա, որտեղ ինտերիերի ձևավորում է ուսումնասիրել, բայց դիպլոմ այդպես էլ չի ստացել։
Սեփական ապրանքանիշը՝ «Roberto Cavalli»-ն, նա հիմնել է 1970-ականներին։