Միջազգային

Ղազախստանը ջրհեղեղների պատճառով չեղարկել է Աստանայի միջազգային ֆորումը

1 րոպեի ընթերցում

Ղազախստանը ջրհեղեղների պատճառով չեղարկել է Աստանայի միջազգային ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում լայնածավալ ջրհեղեղներով պայմանավորված միջոցները խնայելու անհրաժեշտությունից ելնելով՝ չեղարկել է այս տարվա հունիսի 13-14-ը նախատեսված Աստանայի միջազգային համաժողովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանում աննախադեպ ջրհեղեղի պատճառով առաջացած լայնածավալ ավերածությունների հետևանքները վերացնելու և քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական միջոցներ խնայելու անհրաժեշտությունից ելնելով՝ որոշել է չեղարկել Աստանայի միջազգային ֆորումը»,- նշված է նախագահի մամուլի ծառայության Telegram ալիքում։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս է հայտնել, որ միջոցառմանը հրավիրված մասնակիցները ըմբռնումով կվերաբերվեն այս որոշմանը։ Նշվում է, որ Աստանայի միջազգային ֆորումը աշխատանքը կվերսկսի 2025 թվականին։

Ավելի վաղ Տոկաևը հայտնել էր, որ ներկայիս ջրհեղեղները ամենամեծն են վերջին ավելի քան 80 տարիներին։ Երկրի մի շարք շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում