Միջազգային

Սիդնեյում տղամարդը մարդկանց է դանակահարել առևտրի կենտրոնում. կա 6 զոհ

1 րոպեի ընթերցում

Սիդնեյում տղամարդը մարդկանց է դանակահարել առևտրի կենտրոնում. կա 6 զոհ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիդնեյի արևելքում գտնվող Westfield Bondi Junction առևտրի կենտրոնում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ABC News-ը հայտնում է առնվազն 6 զոհի մասին։

Լրատվամիջոցը հղում կատարելով Sydney Morning Herald պարբերականին՝ հաղորդում է, որ գրոհի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ՝ ներառյալ հարձակվողը, որին գնդակահարել են ոստիկանները։ Առևտրի կենտրոնի հաճախորդները շտապ տարհանվել են։

Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ արտակարգ օգնության ծառայությունները դեպքի վայր են մեկնել միջադեպի ականատեսների կանչով։ Որոշ այցելուներ հարձակման առաջին րոպեներին փակվել են խանութներում և անվտանգ տարածքներում։ Նրանցից մեկի խոսքերով՝ դանակահարությանը նախորդել է երկու կրակոցի ձայն։

Նահանգի շտապօգնության ծառայությունը հայտնում է, որ առնվազն յոթ մարդ արյունահոսող վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ ինը ամսական երեխա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում