Միջազգային

Հայտնի վարժեցնող Յուրի Կուկլաչովը սրտի կաթված է ստացել

1 րոպեի ընթերցում

Հայտնի վարժեցնող Յուրի Կուկլաչովը սրտի կաթված է ստացել

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խորհրդային, ռուսական կրկեսի արտիստ, ծաղրածու, կատուների մարզիչ Յուրի Կուկլաչովի մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Մոսկվայի Մեծ կրկեսի գլխավոր տնօրեն Էդգարդ Զապաշնիի խոսքերը՝ վերջինիս տելեգրամյան ալիքից:

«Յուրի Կուկլաչովի վիճակը ծանր է, բայց կայուն։ Վիրահատությունը կատարվել է գիշերը և տևել է ավելի քան երեք ժամ։ Սրտի կաթված»,- գրել է նա։

Հաղորդվումէ, որ արտիստը երեք ժամ տևած սրտի վիրահատության է ենթարկվել:

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, կատուների թատրոնի հիմնադիր և ղեկավար Կուկլաչովի ինքնազգացողությունը վատացել է «Վեգաս Սիթի Հոլ»-ի բեմում իր էստրադային-կրկեսային ելույթի ժամանակ: Արտիստի որդին ՝ Դմիտրի Կուկլաչովը, ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ բժիշկները հորն առաջին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց:

Ապրիլի 12-ին Յուրի Կուկլաչովը դարձել է 75 տարեկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում