Միջազգային

Ղազախստանում ջրհեղեղի հետևանքով չորս նավթահոր է հեղեղվել

1 րոպեի ընթերցում

Ղազախստանում ջրհեղեղի հետևանքով չորս նավթահոր է հեղեղվել

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանի Ատիրաուսի շրջանում չորս նավթահոր է հեղեղվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության արդյունաբերական անվտանգության կոմիտեից։

«Ներկայումս Ատիրաուսի շրջանում չորս հորատանցք է հեղեղվել։ Տվյալ հորատանցքերը ժամանակին հոսանքազրկվել և կնքվել են», - տեղեկացրել են կոմիտեից։

Նշվում է, որ մարզի մնացած նավթագազային հանքավայրերում իրավիճակը կայուն է և գտնվում է մշտական վերահսկողության տակ:

Ատիրաուսի շրջանում գտնվում են Ղազախստանի նավթի պաշարների մոտ 80% - ը։ Այստեղ են գտնվում այնպիսի խոշոր հանքավայրեր, ինչպիսիք են Թենգիզը և Քաշագանը։

Ղազախստանում գարնանային վարարաջրերի հետ կապված 2024 թ. բարդ իրավիճակ է ստեղծվել, 10 տարածաշրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ներկայիս հեղեղումները ամենամասշտաբայինն են վերջին 80 տարվա ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում