Միջազգային

Պուտինը հայտարարել է, որ տիեզերքի հետազոտման աշխատանքները շարունակվում են

1 րոպեի ընթերցում

Պուտինը հայտարարել է, որ տիեզերքի հետազոտման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տիեզերքի հետազոտման աշխատանքները շարունակվում են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով նախագահ Պուտինի խոսքերը:

Խոսելով տիեզերական հետազոտությունների մասին՝ նա ասել է, որ գումարը միշտ չի բավականացնում, բայց աշխատանքն ընթանում է, և կա առաջընթաց:

«Դուք գիտեք, որ հենց նոր տեղի ունեցավ «Անգարա» հինգերորդ հրթիռի մեկնարկը՝ մեր նոր ծանր հրթիռակիրը, դա նաև լավ առաջընթաց է: Մեր նոր տիեզերակայանից՝ «Արևելյանից»- ից, այս հրթիռակրի օգնությամբ մենք այնուհետև դուրս կբերենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ռուսական ուղեծրային կայանի ստեղծման համար», - նշել է Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և տիեզերագնացներ Օլեգ Նովիցկու և Մարինա Վասիլևսկայայի հետ հանդիպմանը:

Նախօրեին տեղի է ունեցել «Անգարա» ծանր հրթիռի առաջին արձակումը «Արևելյանից» տիեզերակայանից, մոտ ապագայում այն պետք է տիեզերք ուղարկի ռուսական նոր ուղեծրային կայանի մոդուլները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում