Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչները չեն մասնակցել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով ռազմական խորհրդի 23-րդ նիստին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, ինչպես նաև Միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում կողմերը վերլուծել են ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, անդամ երկրներին սպառնացող սպառնալիքներն ու անվտանգության մարտահրավերները, ինչպես նաև նախանշվել են ռազմական ոլորտում հետագա փոխգործակցության ուղիները։

«Մենք պայմանավորվեցինք շարունակել աշխատանքը գոյություն ունեցող սպառնալիքները չեզոքացնելու և կազմակերպության ռազմական ներուժը բարելավելու ուղղությամբ», - հայտնել է Գերասիմովը:

Նրա խոսքով` անդամ երկրների ռազմական ղեկավարները համաձայնել են առաջադեմ մարտական փորձը ներդնել ՀԱՊԿ զորքերի պատրաստման պրակտիկայում։

Գերասիմովը նշել է, որ ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը տեղի է ունեցել գործնական և կառուցողական մթնոլորտում, և արդյունքները կնպաստեն ռազմական անվտանգության առաջանցիկ զարգացմանն ու ամրապնդմանը։

Հայերեն العربية Español فارسی Русский 简体中文

ՄԻՊ-ն ազդարարում է ուսումնական հաստատություններում իրավունքի իրազեկման արշավի մեկնարկը

Համահայկական ձմեռային խաղեր. լեռնադահուկի մրցաշարի տղամարդկանց պայքարում լավագույնները Երևանի թիմից են

Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձը կձախողվի․ Աբբաս Արաղչի

Շվեդիայի դպրոցներից մեկում հրաձգությունից հետո 11 մարդ է զոհվել

Երևանում շենքերից մեկի նկուղում պատից քարեր են պոկվել

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

ԱՄՆ պետքարտուղարությունը չվճարվող արձակուրդի կուղարկի USAID-ի բոլոր աշխատակիցներին. Wired

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է. հիմնական թիրախային խումբը երեխաներն են

Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներից են