ԱՊՀ-ում առաջարկել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական մեդալ ստեղծել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցները մի շարք որոշումներ են կայացրել ու հայտարարություններ ընդունել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում համատեղ հայտարարություն է ընդունվել լրագրողների մասնագիտական ​​գործունեության անվտանգ պայմաններ ապահովելու և նրանց իրավունքների ոտնահարում թույլ չտալու մասին։

Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դիվանագիտական ​​գերատեսչությունների ներկայացուցիչները հայտարարություն են ընդունել նաև 2025 թվականին Գյանջա քաղաքը և 2026 թվականին Ալմաթի քաղաքը ԱՊՀ մարզական մայրաքաղաք հռչակելու մասին։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները հայտարարել են ԱՊՀ շրջանակներում արտաքին գործերի միջնախարարական բազմամակարդակ խորհրդակցությունների պլանի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև գործընկերության ակտիվացման գործողությունների ծրագրի կատարման մասին:

Հայտարարություն է ընդունվել նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակի տրամադրման 30-ամյակի կապակցությամբ։

Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները Համագործակցության անդամ պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնելու համար հավանություն են տվել «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80 տարի» միասնական հոբելյանական մեդալի ստեղծման մասին և ԱՊՀ անդամ երկրներ ուղարկվող պատվիրակությունների իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի նախագծի վերաբերյալ որոշումներին:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի՝ Մինսկում կայացած նիստին։ Հայաստանն այս նիստին մասնակցել է փոխարտգործնախարարի մակարդակով։

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները