Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 12-ին Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հանգամանալից ներկայացրել եմ ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները: Անդրադարձել եմ Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի գործադրվող ջանքերին:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում ԱԳ նախարարը հայտնել է Լիտվայիպատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին առաջ մղելու ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերը:

Քննարկել ենք նաև Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը»,-գրել է Գրիգորյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում