Միջազգային

Հունաստանի վարչապետը Վիլնյուսում հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Հունաստանի վարչապետը Վիլնյուսում հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Վիլնյուսում կարճատև հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ Երեք ծովերի նախաձեռնության գագաթնաժողովի շրջանակներում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Հունաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Մամուլի ծառայության տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի հակամարտության շուրջ ստեղծված իրադրությունը։ «Վարչապետը հաստատել է, որ Հունաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային, ինչպես նաև ընդունել է Ուկրաինայի նախագահի հրավերը՝ մասնակցելու խաղաղության համաժողովին, որը տեղի կունենա հունիսին Շվեյցարիայում»,-ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Սպասվում է, որ Ուկրաինայի խաղաղ կարգավորման հարցի վերաբերյալ խորհրդաժողովը տեղի կունենա հունիսին Բյուրգենշտոկում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում