Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների սպանության մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի զինվորականները հայտնել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման երկու հրամանատարի սպանության մասին, որոնք պատասխանատու էին Գազայի հատվածի հյուսիսի Ջաբալիա քաղաքում ներքին անվտանգության համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Իսրայելի պաշտպանության բանակի և Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի զինյալիներին, որոնք գլխավորում էին այդ ահաբեկչական կազմակերպության ներքին անվտանգության գործողությունները Ջաբալիայի շրջանում»,-ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Զինվորականները նշել են, որ արմատականների ոչնչացման գործողություններն իրականացվել են ապրիլի 11-ին: