ԱՄՆ-ն, Ֆիլիպինները և Ճապոնիան բանակցել են միջուկային ռիսկերի նվազեցման շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները, Ֆիլիպինները և Ճապոնիան պնդում են, որ պատրաստ են ձգտելու դեպի առանց միջուկային զենքի աշխարհ՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին համապատասխան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​Կրտսերի համատեղ հայտարարության մեջ: Այն տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո։

«Մենք վերահաստատում ենք դեպի առանց միջուկային զենքի աշխարհ մեր համատեղ ձգտումը, որի անկյունաքարն է Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, և միջուկային զենք ունեցող երկրներին կոչ ենք անում աջակցելու կայունությանն ու թափանցիկությանը, ինչպես նաև առարկայական երկխոսություն վարելու միջուկային ռիսկերի նվազեցման շուրջ:

Մենք նաև կոչ ենք անում անհապաղ սկսելու միջուկային զենքի համար տրոհվող նյութի արտադրության արգելման պայմանագրի շուրջ վաղուց հասունացած բանակցությունները»,-ասված է հայտարարության մեջ։

Բացի այդ, երկրները հայտարարել են Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման հանձնառության մասին և վճռականորեն դատապարտել են ԿԺԴՀ-ի էսկալացիոն սպառնալիքները և բալիստիկ հրթիռների աննախադեպ քանակությունը, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղության և անվտանգության համար:

Հայերեն

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին