Միջազգային

ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան անցկացրել են ռազմածովային զորավարժություններ ավիակիրի մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան անցկացրել են ռազմածովային զորավարժություններ ավիակիրի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունը, ԱՄՆ-ը և Ճապոնիան եռակողմ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել ամերիկյան ավիակիրի մասնակցությամբ՝ Հյուսիսային Կորեայի կողմից «հրթիռա-միջուկային սպառնալիքի» ֆոնին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերի կայքը։

«Զորավարժությունները նպատակաուղղված էին Հյուսիսային Կորեայի կողմից աճող հրթիռային և միջուկային սպառնալիքի հակազդման՝ երեք երկրների համատեղ ներուժի բարելավմանը», - հայտարարել են Սեուլում:

Հարավային Կորեան նշել է, որ զորավարժություններն անցկացվել են եռակողմ զորավարժությունների երկարաժամկետ պլանին համապատասխան, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել 2023 թվականին։

Զորավարժությունները տեղի են ունեցել ապրիլի 11-12-ը միջազգային ջրերում՝ Հարավային Կորեայի Չեջուդո կղզուց հարավ։ Դրանց մասնակցել է վեց նավ, այդ թվում՝ ամերիկյան Theodore Roosevelt ատոմային ավիակիրը։

Հարավային Կորեան և Ճապոնիան ուղարկել են մեկական էսկադրային ականակիր՝ Aegis համակարգով, իսկ Միացյալ Նահանգները՝ Arleigh Burke դասի երեք էսկադրային ականակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում