Միջազգային

Սլովակիան դեմ է ԵՄ-ի Միգրացիոն պայմանագրին

1 րոպեի ընթերցում

Սլովակիան դեմ է ԵՄ-ի Միգրացիոն պայմանագրին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիան մերժում է ԵՄ Միգրացիոն պայմանագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։

«Սլովակիան միանշանակորեն մերժում է միգրացիոն և ապաստանի տրամադրման եվրոպական նոր քաղաքականությունը՝ այսպես կոչված Միգրացիոն պակտը», - ասել է նա։

Նախարարի խոսքով՝ ԵՄ երկրները պետք է ինքնուրույն որոշեն, թե ինչ կերպ կարող են օգնել փախստականներին։ Բրատիսլավան դեմ է միգրանտներին ընդունելուց հրաժարվելու դեպքում պետությունների համար ֆինանսական փոխհատուցում վճարելու պարտավորության սահմանմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում