Միջազգային

Մոնղոլիայում գրանցվել է ավելի քան 6 միլիոն գլուխ անասունի անկում

1 րոպեի ընթերցում

Մոնղոլիայում գրանցվել է ավելի քան 6 միլիոն գլուխ անասունի անկում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնղոլիայում բարդ եղանակային պայմանների պատճառով գյուղատնտեսական կենդանիների զանգվածային անկումը շարունակվում է և արդեն գերազանցել է 6 միլիոնը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Մոնղոլիայի արտակարգ իրավիճակների պետական ​​հատուկ հանձնաժողովը։

«Ապրիլի 10-ի դրությամբ Մոնղոլիայում սատկել է 6,3 միլիոն գլուխ անասուն, ոչնչացվել և թաղվել է 513 948 անասուն։ Երկրի տարածքի շուրջ 5%-ը դեռևս ծածկված է ձյունով։ Միևնույն ժամանակ, օդերևութաբանները նախազգուշացրել են, որ ապրիլի 11-ից մինչև 14-ը տարածաշրջանների մեծ մասում կտեղա թաց ձյուն և անձրև, կլինեն ձնաբքեր, քամու արագությունը վայրկյանում կգերազանցի 18-24 մետրը»,-նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում