Միջազգային

Ֆրանսիացիների գրեթե 70%-ը կողմ է Ֆրանսիայի միգրացիոն քաղաքականությունը խստացնելու հարցը հանրաքվեի դնելուն

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիացիների գրեթե 70%-ը կողմ է Ֆրանսիայի միգրացիոն քաղաքականությունը խստացնելու հարցը հանրաքվեի դնելուն

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս միգրանտների նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականությունը խստացնելու հարցը հանրաքվեի ներկայացնելու օգտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում է հարցումը, որն անցկացվել է Europe 1-ի և մի շարք այլ ֆրանսիական ԶԼՄ-ների համար:

Ապրիլի 11-ին հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցման մասնակիցների 69%-ը կողմ է արտահայտվել Ֆրանսիայի միգրացիոն քաղաքականության շուրջ քվեարկությանը, իսկ մնացածը (31%)` դեմ։

Նշվում է, որ նման նախաձեռնությանն աջակցության մակարդակը տարբեր է՝ կախված տարիքային կատեգորիայից։ Օրինակ, 65-ից բարձր տարիքի անձանց հարցվածների շրջանում հանրաքվեն անհրաժեշտ համարողների բաժինը կազմում է 73%: 18-ից մինչև 24 տարիքային խմբում նման քվեարկության գաղափարը պաշտպանում է 54%-ը։

Ֆրանսիայի «Հանրապետական» ​​կուսակցությունն ավելի վաղ առաջարկել էր հանրաքվե անցկացնել երկրի միգրացիոն օրենսդրության խստացման հարցով։ Կուսակցության ներկայացուցիչները խորհրդարանականներից 190 ստորագրություն էին հավաքել՝ ի պաշտպանություն այս առաջարկի։ Այժմ այդ նախաձեռնությունը քննարկվում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից։

Հարցումն անցկացվել է ապրիլի 9-10-ը։ Դրան մասնակցել է շուրջ 1000 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում