ԱՄՆ-ն հայտնել է հութիների 11 անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները ոչնչացրել է եմենյան «Անսար Ալլահ» շարժմանը պատկանող 11 անօդաչու թռչող սարք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։

«ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ուժերը հաջողությամբ ոչնչացրել են երեք անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել են Եմենի՝ հութիների վերահսկողության ներքո գտնվող տարածքներից»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրամանատարությունը հրապարակել է X սոցիալական ցանցի էջում:

Հրամանատարությունը նաև հաղորդել է, որ ինքնապաշտպանության նպատակով ոչնչացրել է հութիներին պատկանող ևս ութ անօդաչու թռչող սարք:

Նշվում է, որ անօդաչուները թիրախավորել էին ամերիկյան և միջազգային կոալիցիայի, ինչպես նաև առևտրային նավեր։

Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահը» հայտարարել է, որ հարձակումներ է իրականացնելու Իսրայելի տարածքի վրա և թույլ չի տա նրա հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև պաղեստինյան անկլավում գործողությունը չդադարի: 2023 թվականի նոյեմբերի կեսերից հութիները Կարմիր ծովում և Ադենի ծոցում հարձակվել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա։ Ի պատասխան «Անսար Ալլահի» գործողությունների՝ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են միջազգային կոալիցիա ստեղծելու մասին և սկսել են Կարմիր ծովում նավարկության ազատության ապահովման և նավերի պաշտպանության գործողություն:

Հայերեն

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg