Միջազգային

ՀԱՄԱՍ-ում հայտարարել են, որ իրենց առաջնորդի որդիների սպանությունը խաթարում է զինադադարի հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ում հայտարարել են, որ իրենց առաջնորդի որդիների սպանությունը խաթարում է զինադադարի հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց առաջնորդ Իսմայիլ Հանիի որդիների սպանությունը խաթարում է Իսրայելի հետ զինադադարի հասնելու հնարավորությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կատարի Al Jazeera հեռուստաալիքին այդ մասին ասել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից Բասեմ Նայիմը՝ իրենց առաջնորդի որդիների սպանության մեջ մեղադրելով Իսրայելի վարչապետին։

Նրա խոսքով՝ Նեթանյահուն ամեն ինչ անում է՝ արգելափակելու կամ խաթարելու հրադադարի շուրջ համաձայնության հասնելու ցանկացած հնարավորություն։

Ապրիլի 10-ին ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը հաստատել է, որ Հանիի երեք որդիներն ու չորս թոռները զոհվել են Գազայի հյուսիսում գտնվող փախստականների ճամբարին իսրայելացի զինվորականների հարվածի հետևանքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում