Միջազգային

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Ռաֆահի շրջանին. Jerusalem Post

1 րոպեի ընթերցում

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Ռաֆահի շրջանին. Jerusalem Post

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի օդուժը մի քանի հարվածներ է հասցրել Գազայի հարավային հատվածում՝ Ռաֆահ քաղաքի հատվածում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրում է Jerusalem Post հրատարակությունը։

«Չորեքշաբթի օրը երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի Ռաֆահի շրջանում գտնվող տարբեր թիրախների», - հաղորդում է հրատարակությունը։

Պաղեստինյան «Ալ-Աքսա» հեռուստաալիքի հաղորդագրությունների համաձայն՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը ապրիլի 10-ի երեկոյան ավիահարվածներ են հասցրել սահմանային անցակետին և ավերված օդանավակայանին։ Ավելի ուշ հեռուստաալիքը, առանց լրացուցիչ մանրամասների, հաղորդել է Ռաֆահի վրա իսրայելական ևս մեկ ավիահարվածի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում