Ճապոնիան և ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ երկխոսելու պատրաստակամություն են հայտնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի և ԱՄՆ-ի իշխանությունները կիսում են այն կարծիքը, որ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության ճանապարհը բաց է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հերթական մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին։

«Երկու երկրների ղեկավարները կիսում են այն ըմբռնումը, որ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության ճանապարհը բաց է։ Մենք կարծում ենք, որ նախագահ Բայդենի հայտարարությունները, որոնց վրա դուք ուշադրություն եք հրավիրել, հիմնված են այդ ընդհանուր ըմբռնման վրա»,- պատասխանել է նա լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքը, որը ողջունել է Ճապոնիայի և ԿԺԴՀ-ի միջև ուղիղ երկխոսության հնարավոր մեկնարկի գաղափարը։

Հայասին նաև ընդգծել է, որ Ճապոնիայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը կարծիքների անկեղծ փոխանակում են ունեցել ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունն այս ուղղությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով՝ Հարավային Կորեայի մասնակցությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը հանդես կգա Ճապոնիայի իշխանությունների կողմից ԿԺԴՀ-ի հետ երկխոսության հնարավոր մեկնարկի օգտին։ Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնն ինքն է բաց Փհենյանի հետ երկխոսության համար ցանկացած ժամանակ և առանց նախապայմանների:

Հայերեն

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg