Բլինքենն Իսրայելին ԱՄՆ-ի աջակցությունն է խոստացել Իրանի կողմից ցանկացած սպառնալիքին դիմակայելու հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ խոսակցության ժամանակ հայտարարել է Իրանի կողմից ցանկացած սպառնալիքին դիմակայելու հարցում Վաշինգտոնի աջակցության մասին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդում է Պետդեպարտամենտը։

«Պետքարտուղար Բլինքենը հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելի անվտանգությանը և հասկանալ է տվել, որ Միացյալ Նահանգները կաջակցի Իսրայելին՝ դիմակայելու Իրանի և նրա հովանավորյալների կողմից ցանկացած սպառնալիքի», - ասվում է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Բլինքենն ու Գալանտը քննարկել են «բոլոր պատանդների ազատ արձակումն ապահովելու ջանքերը՝ հիմնված Գազայում անհապաղ հրադադարի շուրջ համաձայնագրի վրա»։

Պետդեպարտամենտի ղեկավարը նաև ողջունել է Գազա մարդասիրական օգնության առաքումը հեշտացնելու նպատակով հրատապ միջոցառումների վերաբերյալ Իսրայելի հայտարարությունները:

«Պետքարտուղարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Իսրայելն արագորեն կկատարի իր պարտավորությունները հումանիտար օգնության և հակամարտությունների կարգավորման ոլորտներում», - հայտնել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Հայերեն Русский

Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ

Մադյարը դեմ է արտահայտվել Հունգարիայում Ուկրաինայի համար նավթի պահեստարանի կառուցմանը

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը

G7-ի արտգործնախարարները հութիներին կոչ են արել դադարեցնել հարձակումները

Թուրքիայի ԱԳ նախարարը մասնակցել է MIKTA-ի երկրների արտգործնախարարների 30-րդ հանդիպմանը

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն