Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց բժշկական կենտրոնների կառուցման ծրագրերի ընթացքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության նախարարության համար կարևոր է մարդու բնակավայրին մոտ առողջապահական կենտրոնների առկայության ապահովումը, առողջապահական ծառայությունների արդիականացումն ու որակի ապահովումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ 2023 թվականին ավարտվել, շարունակվել և մեկնարկել են տասնյակից ավել բժշկական կենտրոնների կառուցման, վերակառուցման ծրագրեր։

«Մարտունու և Վայոց ձորի բժշկական կենտրոններն այսօր մատուցում են արդի ծառայություններ մարզի բնակչությանը, և մարդիկ ստիպված չեն լինում Երևան գալ՝ հավելյալ անհարմարություններ և ծախսեր կրելով։

Մեկնարկել են Վանաձորի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն ծառայության նոր մասնաշենքի, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի Արարատի և Արմավիրի մասնաճյուղերի, Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաճյուղի վերակառուցման աշխատանքները։ Շարունակվել են ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, հոգեկան առողջության կենտրոնի, Սիսիանի, Թալինի, Ծաղկահովիտի, Չարենցավանի, Մասիսի, Եղվարդի, Տաշիրի, Աշտարակի բժշկական կենտրոնների շինարարական աշխատանքները։

Նշեմ, որ ընթանում են 19 ամբուլատորիաների և 9 պոլիկլինիկաների կառուցման և վերակառուցման նախագծման աշխատանքները, ևս 20 ամբուլատորիաների կառուցման և վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն այս տարի»,- ասաց Ավանեսյանը։

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով