Միջազգային

Հունգարիան ևս կես տարով երկարաձգել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը

1 րոպեի ընթերցում

Հունգարիան ևս կես տարով երկարաձգել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունգարիայի խորհրդարանի անդամները Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված ապրիլի 10-ին վեց ամսով երկարացրել են արտակարգ դրությունը։

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝այսմասինհայտնումէ«Ինտերֆաքս»-ը՝վկայակոչելով«Էֆե»գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ որոշմանը կողմ է քվեարկել 135 պատգամավոր, դեմ է արտահայտվել 47-ը։

Գործակալությունը հիշեցնում է, որ Հունգարիայի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմին են անցել 2016 թվականից։ Այն ժամանակ այն մտցվել էր միգրացիոն ճգնաժամի պատճառով, այնուհետև այն երկարացվել էր COVID-19 համավարակի, իսկ 2022 թվականի մայիսից՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում