Իսրայելը հարվածել է սիրիական բանակի ենթակառուցվածքի՝ հայտարարելով, որ այն օգտագործվում էր «Հեզբոլլահ»-ի կողմից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի զինվորականները հարված են հասցրել սիրիական բանակի ենթակառուցվածքին, որն, ըստ իրենց հետախուզական տվյալների, օգտագործվում էր շիաների լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպության զինված ջոկատների կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։

Միևնույն ժամանակ ԻՊԲ-ն Դամասկոսի վրա է բարդել պատասխանատվությունը Սիրիայի տարածքում «Հեզբոլլահ»-ի բոլոր գործողությունների համար։

«Իսրայելի պաշտպանության բանակը Սիրիայի վարչակարգին է պատասխանատու համարում այն ​​ամենի համար, ինչ տեղի է ունենում նրա տարածքում, և թույլ չի տա այնպիսի գործողությունների փորձեր, որոնք կարող են հանգեցնել այդ ճակատում «Հեզբոլլահ»-ի հիմնավորման», - ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ԻՊԲ-ն նշում է, որ ապրիլի 9-ին իսրայելցի զինվորականները նոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի դիտակետերին և ենթակառուցվածքի այլ օբյեկտների։ Ըստ հաղորդագրության՝ օրվա ընթացքում իսրայելական հրետանին գնդակոծել է Լիբանանի հարավի որոշ շրջաններ՝ «սպառնալիքները վերացնելու համար»:

Հայերեն Русский

Սևանում Անկախության 35-ամյակը նշանավորվել է հիշատակի և մշակութային միջոցառումներով

Բրիժիտ Բարդոյի անձնական իրերը Փարիզի աճուրդում վաճառվել են գրեթե 1 միլիոն եվրոյով

Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային կանաչ շինարարության համապատասխան՝ LEED հավաստագրմամբ

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աղի լճի» տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ

Բուլղարիայի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին ներդրումներ կատարել ԱԲ-ի, ռոբոտաշինության և կիսահաղորդիչների ոլորտներում. BTA

Մարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշները

Նիցցայում մասնագիտական վերապատրաստում անցած 12 բժիշկ վերադարձել է Հայաստան

Մոլդովայի ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ի կողմից Մերձդնեստրի տարածաշրջանում Պետդումայի ընտրությունների կազմակերպումը. Moldpres

FlyOne Armenia-ն չվերթներ կիրականացնի Երևան-Բելգրադ-Երևան երթուղով

ԱՄԷ ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ