Բայդենը քննադատել է Նեթանյահուին՝ Գազայում նրա մոտեցումն անվանելով «սխալ»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գազայի հատվածում պատերազմի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթայահուի մոտեցումն անվանել է «սխալ»՝ քննադատելով Իսրայելին հակամարտության ընթացքում ձեռնարկած քայլերի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թեմայի շուրջ Բայդենը խոսել է ամերիկյան իսպանալեզու Univision հեռուստաալիքի հետ։

«Կարծում եմ՝ այն, ինչ նա անում է, սխալ է։ Ես նրա մոտեցման հետ համաձայն չեմ», - ասել է Բայդենը:

ԱՄՆ նախագահը դարձյալ իր վրդովմունքն է հայտնել Իսրայելի կողմից հումանիտար աշխատողների ավտոշարասյանը հասցրած հարվածի առնչությամբ, որի հետևանքով բարեգործական կազմակերպության 7 աշխատող էր զոհվել։

«Ես հորդորում եմ, որ իսրայելցիները պարզապես հրադադարի կոչ անեն, թույլ տան հաջորդ վեց, ութ շաբաթվա ընթացքում սննդամթերքի և դեղորայքի ամբողջական հասանելիություն», - ասել է Բայդենը հարցազրույցի ընթացքում:

ԱՄՆ նախագահն ապրիլի 1-ին տեղի ունեցած հարվածից օրեր անց Նեթանյահուի հետ զրույցում սպառնացել էր, որ Վաշինգտոնի հետագա աջակցությունն Իսրայելին կարող է կախված լինել հումանիտար աշխատողներին և քաղաքացիական անձանց պաշտպանելու ուղղությամբ Իսրայելի ձեռնարկած կոնկրետ քայլերից։

Ըստ Reuters գործակալության՝ Երկրորդ աշխարհամարտից ի վեր Իսրայելն ավելի շատ ամերիկյան արտաքին օգնություն է ստացել, քան որևէ այլ երկիր՝ չնայած վերջին երկու տարիների ընթացքում տարեկան օգնության քանակը նվազել է Ուկրաինային ուղարկվող ռազմական օգնության պատճառով։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 33 200-ը։

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ