Միջազգային

ՄԱԿ-ը հայտարարել է, որ ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում՝ հարգելով երկրի տարածքային ամբողջականությունը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը հայտարարել է, որ ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում՝ հարգելով երկրի տարածքային ամբողջականությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցվի՝ հարգելով տարածքային ամբողջականության սկզբունքը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցանկանում է հակամարտության ավարտը տեսնել ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի հիման վրա և հարգելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», -ասել է Դյուժարիկը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում