Միջազգային

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինային ռուսական ակտիվների փոխանցման գործում առաջընթացի մասին

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինային ռուսական ակտիվների փոխանցման գործում առաջընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվները փոխանցելու հարցում զգալի առաջընթացի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Քեմերոնն այդ մասին հայտնել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամլո ասուլիսում։

«Մենք գիտենք, որ ուկրաինացիներին գումար է պետք ռուսական սառեցված ինքնիշխան ակտիվների տեսքով: Մենք զգալի առաջընթաց ենք գրանցում համաձայնեցված հիմունքներով այդ միջոցներին հասանելիություն ստանալու հարցում, ինչը, կարծում եմ, կկարողանանք ներկայացնել «Մեծ Յոթնյակի» գագաթաժողովում»,- ասել է բրիտանացի նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում